• English
  • Հայերեն
Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Չեխիա
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Սերբիա
  • Սլովենիա
  • Խորվաթիա
  • Չեռնոգորիա
  • Բոսնիա և Հերցեգովինա

Հանդիպում Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի հետ

03 ապրիլի, 2019
Հանդիպում Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի հետ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ապրիլի 3-ին Չեխիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հանդիպում ունեցավ Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի (Radek Vondráček) հետ։

Ողջունելով ՀՀ նորանշանակ դեսպանին՝ նախագահ Վոնդրաչեկը պատրաստակամություն հայտնեց ակտիվորեն ներգրավվել հայ-չեխական միջխորհրդարանական հարաբերություններում, և իր համակրանքը՝ Հայաստանի նորընտիր խորհրդարանի և Հայաստանում իրագործվող ժողովրդավարության զարգացման գործընթացների հանդեպ։

ՀՀ դեսպանը երախտագիտություն հայտնեց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահին՝ Պալատի կողմից 2017թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման կապակցությամբ։ Նա ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները՝ հատկապես շեշտելով Եվրոպական Միության հետ զարգացող համագործակցությունը, և այդ առումով կարևորելով Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արագ վավերացման անհրաժեշտությունը։ Դեսպանը բարձր գնահատեց հայ-չեխական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը, խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելությունների դինամիկան՝ հույս հայտնելով, որ Ռադեկ Վոնդրաչեկը մոտ ապագայում կայցելի Հայաստան։

Դեսպանը նաև տեղեկացրեց Պատգամավորների պալատի նախագահին ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված վերջին զարգացումների վերաբերյալ։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Չեխիայի Հանրապետություն, 160 00 Պրահա 6,
Դեյվիցե, Նա Պիսկախ 1411/95
Հեռ.` +420 220 518 175

Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: